ԻՊ-ն չինական արտադրության քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել

13:11     11 դեկտեմբերի, 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ռմբակոծությունների համար կիրառում են Չինաստանում արտադրված քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին, TASS-ի փոխանցմամբ, հաղորդում է Financial Times-ը:

Վերջինիս տվյալներով, ահաբեկիչներն այդ սարքերն օգտագործել են օդային տեսանկարահանումների համար՝ մինչև 40 կգ քաշով ռումբերի կիրառությամբ: Նշվում է, որ այդպիսի անօդաչու սարքի հարվածից 2016թ.-ին Մոսուլում սպանվել են երկու քուրդ զինյալներ, ևս երկու ֆրանսիացի հատուկ ծառայության աշխատակիցներ ստացել են վնասվածքներ:

Արտադրողների խոսքերով, անօդաչուների նմանօրինակ կիրառությունը հանդիսանում է «անմարդկային քայլ» և տեխնոլոգիաների «հանցագործ կիրառություն»:


© armedia.am