Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները վերսկսել են մարդկանց տարհանումը անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով, հայտնում է CBS հեռուստաալիքն, որի տվյալներով տարհանում իրականացվում է Կարպինտարիում և Մոնտեսիտոյում:
Կալիֆոռնայում անտառային հրդեհները սկսել են դեկտեմբերի 4-ին: Կրակի տարածմանը նպաստում է քամոտ և չոր եղանակային պայմանները:
Վերջին տվյալներով նահանգում այրվել է 57 հազար հա տարածք, տարհանվել է 212 հազար բնակիչ: Նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել: