Քնած հայ սպային սպանած ադրբեջանցի «հերոսին» հերթական կոչումն է շնորհվել

14:04     11 դեկտեմբերի, 2017

Ադրբեջանի տխրահռչակ «հերոս» Ռամիլ Սաֆարովի, ով իր երկրում մեծ փառքի էր արժանացել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացինով սպանելու համար, հերթական կոչումն է ստացել:

Ինչպես փոխանցում է Oxu.Az-ը, մի քանի օր առաջ մայոր Սաֆարովը փոխգնդապետի կոչում է ստացել:


© armedia.am