Վենեսուելայում ընդդիմությանն արգելել են մասնակցել ընտրություններին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է 2018թ.-ին սպասվող նախագահական ընտրություններին վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչներին մասնակցել, որոնք բոյկոտել են տեղական ինքնակառավարման մարմինները ընտրությունները, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ ընտրությունները բոյկոտել են երեք ընդդիմական կուսակցություններ:
Ինչպես հայտարարել է Մադուրոն, երկրի շատ ՏԻՄ-երում, կիրակնօրյա քվեարկությունների արդյունքում հաղթել են իշխող՝ Միասնական սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները:
Ազգային ընտրական խորհրդի տվյալներով, իշխող կուսակցության անդամները կղեկավարեն Վենեսուելայի 24 տարածքային կենտրոններից 23-ը: