Իսրայելը չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, ով իր երկրում ռմբակոծում է իր սեփական ժողովրդին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե «Իսրայելն ահաբեկչական պետություն է», փոխանցում է The Jerusalem Post-ը:
«Իսրայելը չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, ով իր երկրում ռմբակոծում է իր սեփական ժողովրդին, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին և Համասին»,- նշել է նա:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու մասին և Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»: