Ռուսաստանը զորքերը դուրս է բերում Սիրիայից

15:05     11 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ով այսօր առավոտյան ժամանել է սիրիական Հմեյմիմի ռուսական բազա, հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զորախմբի դուրսբերումը, հայտնում է РИА Новости-ն:

Պուտինը նշել է, որ զինվորականները հայրենիք են վերադառնում հաղթանակով՝ հավելելով, որ եթե ահաբեկիչները կրկին գլուխ բարձրացնեն, ռուսական կողմը աննախադեպ հարվածներ կհասցնի վերջիններիս:

Հմեյմիմում Ռուսաստանի նախագահին դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սիրիայում ռուսական զորախմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը:


© armedia.am