Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ով այսօր առավոտյան ժամանել է սիրիական Հմեյմիմի ռուսական բազա, հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զորախմբի դուրսբերումը, հայտնում է РИА Новости-ն:
Պուտինը նշել է, որ զինվորականները հայրենիք են վերադառնում հաղթանակով՝ հավելելով, որ եթե ահաբեկիչները կրկին գլուխ բարձրացնեն, ռուսական կողմը աննախադեպ հարվածներ կհասցնի վերջիններիս:
Հմեյմիմում Ռուսաստանի նախագահին դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սիրիայում ռուսական զորախմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը: