Ամերիկացի պրոֆեսոր Մայքլ Չիկինդասը, ով Ռութգերսի համալսարանի (Նյու Ջերսի նահանգ) սննդաբանության ամբիոնի դասախոս է և գլխավորում է Մթերքի, սննդի ու առողջապահության կենտրոնի Մարսողության համակարգի առողջության կենտրոնը, ազատվել է դասեր տալու իրավունքից ու զրկվել պաշտոնից սոցիալական կայքերում հրապարակած հակասեմիտական գրառումների պատճառով։
Նրան նաև կպարտադրեն «մշակութային դասընթացներ» անցել: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը` հղում կատարելով The Daily Targum-ին։
Հոդվածում նշվում է, որ Չիկինդասը հակասեմիտական կարծրատիպեր է «տարածել», իր բլոգում ծուռքիթ հրեաների ծաղրանկարներ է հրապարակել, պնդել է, որ նրանք իբրև թե գրավել են իշխանությունը Հոլիվուդում, Կենտրոնական բանկում ու հսկում են ԱՄՆ կառավարության գործողությունները, ինչպես նաև Իսրայելը կոչել է ցեղասպանություն իրականացնող «ահաբեկչական երկիր»։
Նա նաև պնդել է, որ հայերի ջարդը թուրքական հրեաների ձեռքի գործն է, իսկ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևում Իսրայելն է կանգնած եղել:
Պրոֆեսորին գործից հեռացնելու մասին պահանջագիրը ստորագրել են Ռութգերսի համալսարանի 3200 ուսանող։ Այդ համալսարանում հրեա ուսանողների թիվն ամենամեծն է ԱՄՆ-ում։