Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար Միխայիլ Զաբելինը ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանն ամենից շատ մտահոգված է Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններով: Այս մասին հաղորդում է RusArmInfo-ն:
«Երիտասարդներ, լրագրողներ և տարբեր գործիչներ ինձ հաճախ են հարցնում, թե ինչու է Ռուսաստանը հայերին ավելի շատ աջակցում, քան ադրբեջանցիներին», - ասել է Զաբելինը:
Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասում ամենամեծ ռուսական համայնքն (մոտ 120 հազար մարդ) ապրում է Ադրբեջանում: