Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտաների հատման վայրում, տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին Twitter-յան իր էջում հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը:
Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, այժմ իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում:
Ըստ ԶԼՄ-ների՝ պայթյունի արդյունքում կան վիրավորներ: