Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի Բագրատիոնովսկ քաղաքում աննախադեպ դեպք է գրանցվել Ռուսաստանի պատմության մեջ. hարազատ եղբայրներն ամուսնացել են հարազատ քույրերի հետ: Այս մասին հայտնում է RusArmInfo-ն՝ հղում կատարելով nevnov.ru կայքին:
Տեղի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փոխանցմամբ՝ Էդուարդ և Արմենակ Հակոբյանների ու Ալվինա և Անահիտ Ավետիսյանների նմանատիպ ամուսնությունն առաջին դեպքն է քաղաքում:
«Մեզ մոտ ընդունված չէ ծանոթություններ հաստատել սոցիալական ցանցերի միջոցով: Մենք պարզապես այցելել էինք մեր մորաքրոջ տուն՝ ընտանեկան տոնի առթիվ, որտեղ հյուրերի թվում էին նաև մեր ապագա ամուսիններն ու նրանց ծնողները: Հավանաբար ի վերուստ էր որոշված, որ այս հանդիպումը պատահական չէ»,- պատմել է քույրերից մեկը:
Ալվինայի խոսքով, երբ ծնողներն իմացել են իրենց երեխաների հարաբերությունների մասին, անմիջապես որոշել են, որ նշանադրության և հարսանիքի արարողությունները նույն օրը տեղի կունենա: