ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
«Այս տարին շատ կարևոր էր տարածաշրջանում վտանգավոր սրացումից դուրս գալու և բանակցային գործընթացն աստիճանաբար վերականգնելու տեսանկյունից: Մենք ողջունել ենք տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների շփումները. նրանք բավականին ինտենսիվ աշխատել են, ինչի արդյունքում դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում՝ ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողների համաատեղ հայտարարությունը: Շփումներ են եղել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու արտաքին գործերի նախարարների միջև, այնպես էլ ԱԳ նախարարների»,- ասել է նա:
Լուկաշևիչը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, գնալ խնդրի կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով:
ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում՝ հնարավոր է հունվարին, հերթական անգամ կհանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները:
«Մենք կարևորում ենք այս միտումը: Ռուսաստանը կարևոր ազդեցություն ունի այդ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա: Բաքվի ու Երևանի մեր գործըկերների աջակցությամբ հույս ունենք շուտով գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- նշել է նա: