Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն իր աջակցությունն է հայտնել 2025 թվականին Եվրոպայի միացյալ նահանգներ ստեղծելու գաղափարին։
Արտգործնախարարի կարծիքով՝ Եվրոպան պետք է վերածվի իր քաղաքացիների շահերի պաշտպանի։ Գաբրիելը նշել է, որ դա անհնար է, երբ յուրաքանչյուր պետություն ինքն է հոգում այդ մասին։
«Դա, իրոք, անհրաժեշտ է: Աշխարհը փոխվում է։ Եվրոպա սեղմվում է։ Եվ եթե մենք կողք-կողքի չկանգնենք, ապա մեր երեխաներն ապագայում կզրկվեն ձայնից»,- նշել է քաղաքական գործիչը։
Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի նախկին թեկնածու Մարտին Շուլցն առաջարկել էր մինչ 2025 թվականը ստեղծել Եվրոպայի միացյալ նահանգներ։ Ըստ Շուլցի՝ նման քայլի պարագայում կհայտնվի Գերմանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջ ազգայնականներին դիմակայելու հնարավորություն։
Նա հայտարարել է, որ մտադիր է ԵՄ անդամ երկրների հաստատմանը ներկայացնել Եվրոպայի միացյալ նահանգների ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, իսկ այն երկրները, որոնք համաձայն չեն լինի այդ փաստաթղթի հետ, ստիպված կլինեն դուրս գալ Եվրոպական միությունից: