Սաուդյան Արաբիայում 35-ամյա արգելքից հետո առաջին անգամ կինոթատրոններ կբացվեն

11:41     12 դեկտեմբերի, 2017

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են երկրում կինոթատրոնների աշխատանքի նկատմամբ արգելքը. արդեն 2018 թվականի մարտին թագավորությունում կսկսեն գործել առաջին կինոթատրոնները, հայտնում է BBC-ին:

Արգելքի չեղարկումը գլխավորապես թելադրված է տնտեսական պատճառներով: Նավթի ցածր գների պատճառով երկիրը փնտրում է ֆինանսավորման նոր աղբյուրներ, որոնցից է զվարճանքների ոլորտը:

Ֆիլմերի հանրային ցուցադրությունը Սաուդյան Արաբիայում արգելվել էր 1980-ականների սկզբին իսլամական արմատականների ճնշմամբ: Նրանց համոզմամբ  կինոթատրոնները խարխլում են երկրի բարոյական հիմքերը և նպաստում են այլասերվածության աճին:


© armedia.am