Դեկտեմբերի 10-ին «Ռուսատոմ սերվիս» ընկերությունն ավարտել է հայկական ատոմային էլեկտրակայանի համար նախատեսված երկու տուրբագեներատորներից մեկի առաքումը: Սարքավորման փոխադրումը Սանկտ Պետերբուրգում գտնվող գործարանից իրականացվել է երկու փուլով. ծովային ճանապարհով՝ մինչև Վրաստանի Փոթի նավահանգիստ և այնտեղից տեղափոխվել հայկական ԱԷԿ-ի տարածք: Այս մասին տեղեկացնում է Rosatom.ru կայքից:
Նոր սարքավորումը կտեղադրվի հնի տեղում, որը պատրաստվել է 70-ականների վերջին: Տուրբագեներատորի հետ կփոխվեն նաև օժանդակ համակարգերը. սա նախագծի վրա իրականացվող աշխատանքի առանձնահատկություններից մեկն է:
Տուրբագեներատորն արտադրվել է Силовые машины» ընկերությունում. այն էներգետիկայի բնագավառում ռուսական մեքենաշինական ընկերություն է, որը տեղադրված սարքավորումների ծավալով ներառված է աշխարհի առաջատարների տասնյակում:
Երկրորդ տուրբագեներատորը պլանավորվում է կայան հասցնել և տեղադրել 2018 թվականի դեկտեմբերին: