Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռները՝ հստակեցնելով գումարային փոխհատուցման չափը։
«Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000-ական եվրո որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի համար։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով էլ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պետք է հայցվորին վճարի 5000 եվրո որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։