ՌԴ ներքին գործերի նախարարությունը ծրագրում է 2019-ի հուլիսի 1-ից լուսանկարել և մատնահետք վերցնել բոլոր այն արտասահմանցիներից, ովքեր նախատեսում են Ռուսաստանի տարածքում մնալ 1 ամսից ավել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախարարության փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն առայժմ մշակման փուլում է:
«Ֆեդերալ օրենքի նախագիծը նպատակ ունի կատարելագործել օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կացության պատշաճ վերահսկողության մեխանիզմը: Օրենքը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր Ռուսաստան կժամանեն այն երկրներից, որոնց հետ վիզայի ռեժիմ չի գործում»,-ասվում է ՌԴ ՆԳՆ-ի հայտարարությունում: