Հենրիխ Մխիթարյանը և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտակարգ հանդիպում են ունեցել։ Այդ մասին հաղորդում է TransferMarketWeb պարբերականը։
«Որոշվել է տրանսֆերի հանել ֆուտբոլիստին։ Եթե Մխիթարյանը հետաքրքրված լինի իր վաճառքով (կամ թեկուզ վարձակալությամբ), ապա նրան կարող են գնել Բորուսիան և Ինտերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ քննարկել անգլիական ակումբում իր ապագայի հարցը: