ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «հիբրիդային պատերազմ» է անվանել անցյալ տարի ՌԴ միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է խոսել 2 ուժերի` ԱՄՆ և Ռուսաստանի միջև «արդյունավետ հարաբերություններ» ունենալու վերաբերյալ:
«Սակայն այսօր այդ դեպքը չէ, և բոլորս շատ լավ գիտենք, թե ինչու», - ավելացրել է նա:
«Ռուսաստանն ընտրել է «հիբրիդային պատերազմը»՝ միջամտելով ԱՄՆ-ում ժողովրդավարական գործընթացներին, որից հետո նույնը կրկնել է նաև ուրիշ պետություններում», - ասել է Թիլերսոնը: