Թուրք հայտնի դերասանուհի և երգչուհի Զուհալ Օլջայի դեմ քրեական գործ է հարուցվել համերգի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
Ինչպես փոխանցում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Diken պարբերականին, Զուհալ Օլջայի համերգներից մեկի ժամանակ հանդիսատեսը երգչուհու ձեռքի շարժումը Էրդողանին ուղղված վիրավորանք է հասկացել և դիմել է ոստիկանություն։
Ոստիկանությունը ուսումնասիրել է համերգի տեսագրությունը և քրեական գործ հարուցել երգչուհու նկատմամբ։