Հայկական ազգանուններով ռուսները. Russia Today-ի տեսանյութը Իրանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:53     13 դեկտեմբերի, 2017

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Իրանում բնակվող հայկական ազգանուններով տարեց ռուսալեզու մարդկանց մասին RT-ի տեսանյութը:

Տեսանյութի հերոսների՝ Աննա Ասսիրյանցի և Գաբրիել Տակիժյանի ծնողներն Իրան են գաղթել Ռուսական կայսրությունից մինչև 1917 թվականի հեղափոխությունը:

Նրանց խոսքերով՝ իրենց ծնողները մանկությունից իրենց կապել են ռուսական մշակույթի հետ և իրենք հոգում իրենց ռուս են զգում:


© armedia.am