Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ Ռուսաստանը պետք է ստեղծի նոր տոն ` համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում ողջ Մերձավոր Արևելքում ռուսական բանակի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ИА REGNUM-ը:
«Դեկտեմբերի 11-ը պետք է նշանակել Ռազմական փառքի օր. համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ամբողջ Մերձավոր Արևելքում ռուսական բանակի հաղթանակի օր: Այստեղ կարելի է ներառել և՛ Աֆղանստանին, և՛ Կենտրոնական Ասիային, ինչպես նաև Տաջիկստանին և Հայաստանին, որոնց տարածքում մեր բանակն է գտնվում», - առաջարկել է Պետդումայի պատգամավորը: