Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Cumhuriyet» թերթի կայքին, դեկտեմբեր 12-ին ճաշից հետո 473 ուսանող թունավորման կասկածանքով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ, ըստ նախնական ախտորոշման, ուսանողների մոտ նկատվել է սննդային թունավորում: Բայց և տեղեկացրել է, որ ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուրը նշում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ սկսվել է հետաքննություն:
Ի դեպ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան նշյալ համալսարանը նախկինում կոչվում էր Ռիզեի համալսարան: