Ռոսպոտրեբնադզոռը (Ռուսաստանի սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ծառայություն) հայտարարել է բրնձի շուկայում ուսումնասիրություն իրականացնելու մասին։
«Սոցիալական կայքերում տեսագրություններ են տարածվում բրնձի մասին, որն, իբր պատրաստվել է պլաստիկից և վաճառակետերում վաճառվում է սովորական բրնձի անվան տակ: Ծառայությունը վերահսկիչ միջոցառումներ է իրականացնում ՌԴ այն տարածքներում, որտեղից ստացվել են կասկածելի որակի բրնձի առկայության մասին լուրեր»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։
Ծառայությունը նաև կոչ է անում քաղաքացիներին չվստահել պատահական լուրերին: