«Գազպրոմ Արմենիան» շրջանցիկ հատվածներ կկառուցի Ադրբեջանի սահմանին գտնվող երեք գազատարի համար։ Այդ մասին ասվում է ընկերության 2018-2020թթ-ի ծրագրում, որը հաստատվել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստում, փոխանցում է «Sputnik Հայաստան»-ը:
Շրջանցիկ հատվածները կկառուցեն մայրուղու սահմանամերձ հատվածների համար, որոնք կառուցվել են ԽՍՀՄ-ի տարիներին, ադրբեջանական Ղազախից դեպի Երևան։ Հասկանալի պատճառներով այնտեղից այլևս գազ չի գալիս, բայց հայկական կողմում գազատարը մինչև հիմա կա։ Ի վերջո, ևս մեկ շրջանցիկ ուղի կկառուցեն Կարմիր կամրջից Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Բերդ քաղաք գնացող ճյուղի համար։
Այս երեք հատվածում կկառուցեն շուրջ 40 կիլոմետր խողովակներ, որոնք պետք է բարձրացնեն գազատրանսպորտային համակարգի անվտանգությունը։