Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ և մասնակցել նոր համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:
Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու շենացմանն ուղղված ծրագրերն իրենց բովանդակությամբ ռազմավարական են և մշտապես լինելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում: