Ոտնձգության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքական գործիչը ինքնասպան է եղել

12:56     14 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ Կենտուկի նահանգի օրենսդիր ժողովի ստորին պալատի  հանրապետական անդամ Դան Ջոնսոնն ինքնասպան է եղել 17 տարեկան աղջկա նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքներից հետո, հայտնում է NEWS.am-ը:

Ջոնսոնը 57 տարեկան էր: Նա ինքնսպանություն է գործել Լուիսվիլ քաղաքի կամրջի վրա:

Դան Ջոնսոնը օրենսդիր ժողովի անդամ էր 2016թ.-ից: Բացի այդ, նա Լուիսվիլի «Այրվող սիրտ» եկեղեցու քահանան էր և աշակերտներին օգնում էր  Աստվածաշունչ ուսումնասիրել: Դեկտեմբերի 11-ին, Կենտուկիի Հետաքննությունների կենտրոնը մի կնոջ հայտարարություն է հրապարակել, որը պնդում էր, որ Ջոնսոնը 2013-ին իր տան նկուղում իր նկատմամբ ոտնձգություն է կատարել, երբ ինքը 17 տարեկան էր: Այդ ժամանակ նա ոստիկանություն էր դիմել և տեղի ունեցածի մասին պատմել, բայց հետո գործը փակվել էր, իսկ Ջոնսոնին ոչ մի մեղադրանք չէր ներկայացվել:

Օրենսդիրը կնոջ խոսքը  «միանշանակ սուտ» էր անվանել և հայտարարել, որ նման հայտարարությունները ռազմավարություն են՝ պահպանողական հանրապետականներին հաղթելու համար:


© armedia.am