ԱՄՆ Կենտուկի նահանգի օրենսդիր ժողովի ստորին պալատի հանրապետական անդամ Դան Ջոնսոնն ինքնասպան է եղել 17 տարեկան աղջկա նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքներից հետո, հայտնում է NEWS.am-ը:
Ջոնսոնը 57 տարեկան էր: Նա ինքնսպանություն է գործել Լուիսվիլ քաղաքի կամրջի վրա:
Դան Ջոնսոնը օրենսդիր ժողովի անդամ էր 2016թ.-ից: Բացի այդ, նա Լուիսվիլի «Այրվող սիրտ» եկեղեցու քահանան էր և աշակերտներին օգնում էր Աստվածաշունչ ուսումնասիրել: Դեկտեմբերի 11-ին, Կենտուկիի Հետաքննությունների կենտրոնը մի կնոջ հայտարարություն է հրապարակել, որը պնդում էր, որ Ջոնսոնը 2013-ին իր տան նկուղում իր նկատմամբ ոտնձգություն է կատարել, երբ ինքը 17 տարեկան էր: Այդ ժամանակ նա ոստիկանություն էր դիմել և տեղի ունեցածի մասին պատմել, բայց հետո գործը փակվել էր, իսկ Ջոնսոնին ոչ մի մեղադրանք չէր ներկայացվել:
Օրենսդիրը կնոջ խոսքը «միանշանակ սուտ» էր անվանել և հայտարարել, որ նման հայտարարությունները ռազմավարություն են՝ պահպանողական հանրապետականներին հաղթելու համար: