Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որի հետ աշխատել է Դոնեցկի «Շախտյորում», փոխանցում է SportNews.am-ը:
«Իմ նախկին սաներից կառանձնացնեմ Հենրիխ Մխիթարյանին: Նա ներկայացնում է Հայաստանը, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստները շատ չեն: Հենրիխը մեծ առաջընթաց գրանցեց իր ու իր ընտանիքի շնորհիվ: Նա խելացի տղա է, գիտի մի քանի լեզու: Նա լավ հարմարվեց թիմին և սկսեց մեծ քայլերով առաջ գնալ: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, որի հետ երբևէ աշխատել եմ»,- ռումինացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» Լուչեսկուի գլխավորությամբ խաղացել է 2010-2013-ը: