Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության նախագահ Յաիր Լապիդը Քնեսեթից (Իսրայելի խորհրդարան) պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին:
Ինչպես հաղորդում է հրեական «The Times of Israel»-ը՝ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունն առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ:
Նա «դիվանագիտական սխալ» է անվանել նաև Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով 2016 թվականին կնքված թուրք-իսրայելական համաձայնագիրը: