Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն՝ ՌԴ նախագահը սխալ է կարդացել իր ասուլիսի ժամանակ Թաթարստանից եկած լրագրողներից մեկի ձեռքում բռնած պաստառի գրառումը։
«Պուտին բաբայ» արտահայտությունը, որը թաթարերենից թարգմանաբար նշանակում է «Պուտին պապիկ», նախագահը կարդացել է որպես «Պուտին բայ–բայ»։
Երբ աղջկան խոսք են տվել, նա բացատրել է, որ պաստառի վրա գրված է «Պուտին բաբայ»:
«Ոչ թե «բայ–բայ», այլ «բաբայ»,- ասել է աղջիկը՝ նշելով, որ ՌԴ նախագահին Թաթարստանում այդպես են ներկայացնում երեխաներին:
Պուտինը կատակով բողոքել է՝ նշելով, որ «տարիքի հետ տեսողությունը վատթարացել է»: