Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին

18:01     14 դեկտեմբերի, 2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի հեղինակությանը վնասելու մեջ է մեղադրել ամերիկացի իր գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հակառակորդներին, ովքեր «պատմություններ են հորինում» Պուտինի և Թրամփի կապի մասին, փոխանցում է BBC-ն:

Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամպի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետախուզականգործակալությունների պնդմամբ՝ Մոսկվան միջամտել է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին՝ աջակցելով Թրամփին: ՌԴ նախագահ Պուտինը ժխտում է այս մեղադրանքները:


© armedia.am