Թուրքիայում հրապարակվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Օսման Բայդեմիրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը՝ Թուրքիայի խորհրդարանում «Քրդստան» բառը հնչեցնելու համար:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sabah» թերթին, իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությյունների պատգամավորների քվեարկությամբ Բայդեմիրը ստիպված կլինի բաց թողնել խորհրդարանի 2 նիստ: Բացի այդ, կսահմանափակվեն նրա ճանապարհորդական ծախսերի համար նախատեսված գումարները:
Հիշեցնենք, որ AKP-ի և MHP-ի համատեղ ջանքերով Թուրքիայում մշակվել էր օրինագիծ, որով պատիժ էր սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր Թուրքիայի խորհրդարանում կարտաբերեն «Հայոց ցեղասպանություն» և «Քրդստան» բառերը: