Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահուստային ֆոնդից 31,9 մլն դրամ է հատկացրել Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման համար, փոխանցում է News.am-ը:
Համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 14-ին կայացած ՀՀ կառավարության նիստին: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Կենտրոնը ստեղծվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթության ուսումնասիրման կենտրոնի և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի» հիման վրա:
Ինստիտուտի ստեղծման նպատակն է շախմատի կրթական գործընթացում հոգեբանական, սոցիոլոգիական և մանկավարժական ուսումնասիրությունների անցկացումը: