Թուրքիայում մեծ արձագանք է գտել Ստամբուլի մասնավոր դպրոցներից մեկում կազմակերպված ներկայացումը։
Ինչպես հաղորդում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Evrensel-ին, դպրոցի տարրական դասարանի աշակերտների մասնակցությամբ ներկայացման մեջ «ավանդական» ընտանիք է բեմադրվել, որտեղ 4-ից 6 տարեկան աղջիկները գլխաշոր են հագել, ճաշ են եփում և լվանում տղաների ոտքերը։
Այս ներկայացման տեսագրությունը բավականին բացասական արձագանք է գտել, որից հետո տեսագրությունը հեռացվել է ֆեյսբուքի էջից։