Թուրքիան պատրաստվում է Երուսաղեմում դեսպանատուն բացել անմիջապես այն բանից հետո, երբ աշխարհը ճանաչի Պաղեստինի պետությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ այն պետությունները, որոնք առայժմ չեն ճանաչել Պաղեստինը, պետք է առաջադիմեն այդ հարցում:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման ամենախիստ քննադատներից է դարձել: