ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին 14-ին կայացած տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ տնտեսական բարձր ցուցանիշների մասին փաստելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
Դեկտեմբերի 14-ի երեկոյան երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային քաղաքական օրակարգի մի շարք ճգնաժամային հարցեր՝ այդ թվում նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումների շարունակման վերաբերյալ: