Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին (տեսանյութ)

14:13     15 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող ակնկալիքների վերաբերյալ:

 


© armedia.am