Billboard ամսագիրը հրապարակել է 2017 թվականի100 լավագույն երգերի վարկանիշը, որը գլխավորել է 25-ամյա Սելենա Գոմեսի Bad Liar երգը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Cardi B-ն՝ Bodak Yellow կատարմամբ: Լավագույն եռյակը եզրափակում է Քելվին Հարիսի և Ֆրենք Օուշենի Slide հիթը:
YouTube-ում դիտումների քանակով ռեկորդակիր Despacito-ին Ջասթին Բիբերի մասնակցությամբ, Billboard-ի վարկանիշում զբաղեցրել է 4-րդ տեղը:
Լավագույն տասնյակում են ներառվել Լիլ Ուզի Վերտի XO TOUR Llif3, Քենդրիք Լամարի՝ HUMBLE, Ջեյ Բալվինի, Ուիլի Ուիլյամի, Բեյոնսեի՝ Willy Mi Gente (Remix), Հարի Սթայլսի Sign of the Times, The Weeknd-ի և Daft Punk-ի I Feel It Coming, ինչպես նաև Portugal. The Man-ի Feel It Still կատարումները: