«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը՝ նրա փոխարեն «Օլդ Տրաֆորդ» հրավիրելով «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլին, գրում է Mirror-ը:
Պատահական չէ, որ Մոուրինյոն վերջերս քննադատում է Մխիթարյանին և ընդունում է, որ «անգամ պահեստայինների նստարանին նրա համար տեղ չկա»: