ՌԴ դեսպանի սպանության գործով Թուրքիայում ոստիկանության նախկին աշխատակից է ձերբակալվել

17:59     15 դեկտեմբերի, 2017

Թուրքական ոստիկանության նախկին աշխատակից Ռամազան Յյուդզելը ձերբակալվել է՝ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործում մասնակցություն ունենալու մեղադրանքով, փոխանցում է ’’Crime Russia’’-ն:

Նա նաև կասկածվում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ, որին Անկարայի իշխանությունները մեղադրում են այս տարվա հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:


© armedia.am