Հարավային Կորեայում օլիմպիական եռուզեռ է

19:07     15 դեկտեմբերի, 2017

Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մնացել է 56 օր: Ամբողջ Հարավային Կորեայում օլիմպիական մթնոլորտ է տիրում: Օլիմպիական ջահը շարունակում է շրջել Խաղերն ընդունող երկրի տարբեր քաղաքներով, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Անգամ մայրաքաղաք Սեուլի մետրոն ստացել է Փհենչհան-2018-ը խորհրդանշող պատկերներ:

Օլիմպիական ավանը նույնպես պատրաստ է ընդունել մարզիկներին:

Փհենչհան-2018-ի ուղեգրերի համար պայքարում են նաև հայ մարզիկները: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին:


© armedia.am