Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:
Այցի ընթացքում նախատեսված են Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության հանդիպումներն Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություններ տարբեր ուսումնական հաստատություններ և արտադրամասեր։