ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է բոլոր տարբերակներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մենք պարզ ասել ենք, որ մեր պետության պաշտպանությանը վերաբերող բոլոր տարբերակները քննարկվում են: Սակայն մենք չենք ձգտում պատերազմի Հյուսիսային Կորեայի հետ: ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր հարկավոր միջոցները Հյս. Կորեայի ագրեսիայից պատշպանվելու համար, բայց հուսով ենք, որ դիվանագիտությունը թույլ կտա լուծել ներկա դրությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: