Իսրայելի հյուսիսում գտնվող Նազարեթ քաղաքի իշխանությունները որպես բողոքի նշան չեղյալ են համարել Սուրբ ծննդի տոնակատարությունները՝ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու` ԱՄՆ որոշման կապակցությամբ, փոխանցում է Արցախպրես-ը:
Նազարեթի քաղաքապետ Ալի Սալամը, որոշել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի մեծ ամանորյա տոնավաճառի մոտ տոնական փառատոնի անցկացումից հրաժարվել: Նրա խոսքով՝ «տոնական տրամադրությունը փչացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:
Ներկայումս Նազարեթում ապրում են հիմնականում մուսուլմաններ, Նազարեթի բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնեություն է դավանում: