Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Արցախի նախարար Կարինե Աթայանի և պատվիրակության անդամների հետ երեկ այցելել է դիրքապահ զորամաս: Հրամանատարն առողջպահության նախարարներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում ավելի է բարձրացել պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածությունն ու մարտունակությունը։
Լևոն Ալթունյանը շրջել է զորանոցներում, ծանոթացել զինվորների կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ: Բուժկետում նախարարը մասնագետների հետ քննարկել է բուժական, ինչպես նաև զինվորների շրջանում իրականացվող պատվաստումերի կազմակերպական հարցեր:
Այնուհետև դիմելով զորամասի շարասյանը` Լևոն Ալթունյանն ասել է. «Մենք հպարտանում ենք ձեր հայրենանանվեր ծառայությունով և ձեր քաջությամբ: Հայաստանը մշտապես ձեր կողքին է և պատրաստ աջակցելու բոլոր ուղղություններով։ Լինելով Արցախում, չէի կարող չայցելել ձեզ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն և խաղաղ ծառայություն հայրենիքին»: