Դիմահարդար Կիմա Խուդոյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր և ընկերուհու կատարմամբ երգերի տեսանյութը, որը տարածել է Аrm_major խումբը` նշելով, որ հայուհին հիթեր է կատարում ադրբեջանցի ընկերուհու հետ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Աղջիկները երգում են Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» և Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգերը։ Տեսանյութի շուրջ բուռն քննարկումներ են ծավալել:
«Չկան վատ ազգություններ, կան վատ մարդիկ», «Միայն խաղաղությունն ու ընկերությունը կօգնեն աշխարհի լուսավոր ապագան պահպանել», «Ռուսաստանում հնարավոր է այդպիսի բան», «Իրանում հայերն ու ադրբեջանցիները լավ ընկերություն են անում»…