2017թ.-ը լի էր իրադարձություններով: Միջազգային, ներքաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրադադարձություններին հետևելով՝ հաճախ ուշադրության չենք արժանացնում հասարակ մարդկանց շուրջ ծավալվող հետաքրքիր և զավեշտալի իրադարձություններին:
Ձեզ ենք ներկայացնում նմանատիպ լուրեր աշխարհի տարբեր ծայրերից, որոնք դուք կարող էիք բաց թողնել նախորդ տարում:
Ամերիկացին դպրոցն ավարտել է 97 տարեկանում
Երկրորդ աշխարհամարտի ամերիկացի վետերան Չարլզ Լյուցցին (ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից) դպրոցն ավարտելու վկայական է ստացել 97 տարեկանում: Բարձր դասարաններում նա ստիպված է եղել թողնել ուսումը և աշխատել, ապա զորակոչվել է բանակ, մասնակցել երկրորդ աշխարհամարտին ու բազմիցս պարգևատրվել:
Միայն տարիներ անց Չարլզ Լյուցցին վերադարձել է դպրոց և ստացել ավարտելու վկայական: Ուսումը շարունակելու հարցում նրան մեծ օգնություն է ցուցաբերել իր ընտանիքը:
Լյուցցին չի բացառում, որ կարող է շարունակել ուսումը քոլեջում, չէ՞ որ այժմ նա այլ զբաղմունք չունի:
Ավստրալիայում հիվանդի ոտքի բութ մատը փոխպատվաստել են ձեռքին
20-ամյա ավստրալացի Զակ Միտչելը անասնաբուծական ֆերմայում աշխատելիս վնասվածք էր ստացել և կորցրել ձեռքի բութ մատը: Ցուլը հարձակվել էր նրա վրա և պոկել մատը:
Վիրաբույժները մի քանի վիրահատություն են անցկացրել, բայց չեն կարողացել կպցնել Միտչելի պոկված մատը: Սիդնեյում բժիշկները եկել են այն եզրակացության, որ լավագույն տարբերակը Միտչելի ոտքի մատը ձեռքին փոխպատվաստելն է:
Վիրահատությունից հետո հիվանդը թեթևակիորեն սկսել է կաղալ: Բժիշկները հույս են հայտնել, որ Միտչելի «նոր» մատը մի քանի ամսվա ընթացքում կսկսի նորմալ գործել:
Ռուսաստանցին կորտել է կնոջ երկու ձեռքերը՝ իրեն չքննադատելու պատճառով
Լենինսկ-Կուզնեցկի քաղաքի բնակիչը կոտրել է սեփական կնոջ ձեռքերը՝ «չափազանց հանգիստ լինելու համար»: Երբ կինը դիմել է բժշկի, պարզվել է, որ կրա ձեռքերը կոտրվել են ամուսնու հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում: Ամուսնուն հունից հանել են կնոջ հավասարակշռությունը և հանդարտությունը:
Կինը շաբաթներ շարունակ ընդունել է բժշկի նշանակած հանգստացնող դեղերը, և չի արձագանքել ամուսնու պրովոկացիաներին, չի քննադատել նրան ուշ և հարբած վիճակում տուն գալու համար: Սա բարկացրել է ամուսնուն, ով որոշել է հաշվեհարդար տեսնել կնոջ կետ:
Ամուսնուն ձերբակալել են: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:
Չինաստանում թոշակառու կինը «երջանիկ» մանրադրամ է նետել ինքնաթիռի շարժիչի մեջ
Չինաստանում թոշակառու կինը հաջողության համար մանրադրամ է նետել ինքնաթիռի շարժիչի մեջ, ինչի պատճառով չվերթը հետաձգվել է:
Հայտնի է, որ ինքնաթիռի մեջ եղել է 150 մարդ: Ինքնաթիռը թռչում էր Շանհայից Գուանչժոու:
Տիկնոջը ձերբակալել են, երբ նա իր ընտանիքի անդամների հետ շարժվում էր դեպի աստիճանները:
Կոլումբիայում պաշտոնական ամուսնություն է գրանցվել երեք տղամարդու միջև
Երեք տղամարդ պաշտոնապես ամուսնացել են իրար հետ Կոլումբիայում: Նրանք ստացել են այն բոլոր իրավունքները, որոնք սահմանված են երկրում ավանդական ընտանիքների համար:
Տղամարդկանցից մեկը դերասան Վիկտոր Ուգօ Պրադան է, մյուսը՝ սպորտային մարզիչ Ջոն Ալեխանդրո Ռոդրգեսը, իսկ երրորդը՝ լրագրող Մանուել Խոսե Բերմուդեսը:
Իրավաբանների խոսքով՝ սա եռակողմ միասեռ ամուսնության առաջին դեպքը չէ Կոլումբիայում, սակայն առաջին պաշտոնապես գրանցված դեպքն է:
Դեռ 2016թ.-ին Կոլումբիան Արգենտինայից, Բրազիլիայից և Ուրուգվայից հետո դարձավ չորրորդ հարավամերիկյան պետությունը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները: