Ամերիկացի հրահանգիչների ղեկավարության ներքո Էլ-Հասեկա նահանգի փախստականների ճամբարում «Նոր սիրիական բանակ» անվանումով զինված խմբավորումներ են ստեղծվում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նախապատրաստական կուրսից հետո նոր կազմավորումները նախատեսվում է տեղափոխել Սիրիայի հարավ՝ կառավարական բանակի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ Սիրիայից ռուսական զորքի դուրսբերումը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին։ Այդ մասին հրաման արձակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։