Որոշվել է Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջի անվանումը

14:36     17 դեկտեմբերի, 2017

Ռուսաստանում ավարտվել է Տրանսպորտի նախարարության կողմից կազմակերպված քվեարկությունը, որի արդյունքում որոշվել է Ռուսաստանը Ղրիմին կապող և Կերչի նեղուցի վրայով անցնող կամրջի անվանումը:

Ըստ հարցման արդյունքների՝ մեծ առավելությամբ առաջին հորիզոնականում է Ղրիմյան կամուրջ անվանումը: Երկրորդ հորիզոնականում է Կերչի կամուրջ, իսկ երրորդում՝ Վերամիավորման կամուրջ տարբերակը:

Այլ տարբերակների թվում եղել են՝ Բարեկամության կամուրջ, Վլադիմիրյան կամուրջ, Ռուսական կամուրջ, Ազատության կամուրջ, Միասնության կամուրջ, Հույսի կամուրջ և այլ անվանումներ:

Հարցումը մեկնարկել էր դեռ մեկ ամիս առաջ:


© armedia.am